«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում ենք հայտնվել. Ռոհանի

Վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում ենք հայտնվել. Ռոհանի
31.01.2019 | 18:21

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի պաշտոնական կայքը, մեջբերեով երկրի առաջնորդի խոսքերը, գրում է, որ Իրանը վերջին 40 տարվա ընթացքում բարդ տնտեսական վիճակում է:

«Այսօր մեր երկիրը ճնշման և տնտեսական պատժամիջոցների տակ է: Մենք
ճնշման ենք ենթարկվում Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից: Բայց եթե միասնական լինենք, կարող ենք հաղթահարել այդ ամենը»,- ասվում է նախագահական կայքում:

Ըստ Իրանի նախագահի՝ ԱՄՆ-ի վարչակազմը որոշակիորեն անհաջողության մատնվել իր հակաիրանական քաղաքականության վերջին քայլով, բայց իրենց ոչ ոք չի կարող պատճառի, քանի դեռ գերագույն առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի հետևից են գնում:

Հրշեցնենք, որ 2018-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում են Իրանի տնտեսության նկատմամբ կոշտ պատժամիջոցներ սահմանել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ